«Հայկական ժամանակ». Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է կամ կարճահասակ
Armenian PressՀայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է կամ կարճահասակ իրնց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման հետևանք է: Այս մասին նշվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության իրականացրած հետազոտության երեկ հրապարակած արդյունքերում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն էլ ունի ավելորդ քաշի խնդիր: Պարզվել է նաև, որ 2010-ի տվյալներով, Հայաստանում կանայք միջին հաշվով ունենում են 1,7 երեխա: