Դիտվել է 20170 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 20105 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 15745 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14361 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13519 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 11066 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10903 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10579 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10117 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9401 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8506 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7752 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7683 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7592 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 7563 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
Պետք է կանգնենք ոնց որ Հիտլերի դեմ՝ ոչ մի քայլ հետ. Հրանտ Բագրատյան
Այսօր Թալինում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադարձ կատարելով երկրի տնտեսական վիճակին, նշեց, որ իրենք կոմունիզմ չեն քարոզում.
«Երկիրն ունի որոշակի ՀՆԱ, և մենք բոլորս բողոքում ենք, ասում ենք՝ վատ է, ցածր է, աշխատանք չկա և այլն, բայց ինչ–որ կա ոնց որ բաշխվում է 400 ընտանիքի, ինչը համախառն ներքին արդյունքի 70% է։ 44 ընտանիքի ձեռքում է դրա շուրջ 50%-ը»։
Անդրադառնալով երկրի բյուջեին՝ նա հիշեցրեց, որ բյուջեն ընդունվել է 2 մլրդ 800 մլն դոլլար՝ 5 տարի առաջ, մնացել է՝ 2 մլրդ 400 մլն։ «Բյուջեն պետք է լիներ 4-4,5 մլրդ, ընդ որում՝ լրացուցիչ 1,5 մլրդ-ը լիուլի բավարար էր, որ թոշակները եռապատկվեն՝ դառնալով 99.000, այժմյան 29.000–ի փոխարեն, իսկ նվազագույն աշխատավարձը դառնար 72 հազար դրամ», – հավելեց նա։
Բագրատյանը խոսեց նաև գյուղացիների վարկային խնդիրներից. «Վարկեր են տվել գյուղացիներին, մարդիկ չեն կարողանում վերադարձնել։ Երբ որ նախանցյալ տարի գյուղատնտեսությունը քիչ արտադրանք տվեց, դիմեցինք կառավարությանը, ասեցինք՝ ինչու է վատ, ասեցին՝ ճգնաժամ է։ Բա եթե ճգնաժամ է, գյուղացին ինչ մեղք ունի, տոկոսները զրոյացրեք»։
«Սա սիստեմ է, դուք բոլորդ պետք է աղքատ լինեք, ողորմելի լինեք, որ գնաք, ընկնեք ոտքերը, ասեք՝ տվեք մեզ այդ 5000 դրամ կաշառքը», – նշեց նա՝ այդ խնդրի լուծումը տեսնելով այդ համակարգը ջարդելու մեջ։
ՀԱԿ անդամը հայտնեց, որ իրենց թշնամին առաջին հերթին այս երևույթն է, այս տեսակը, ով ժողովրդին դնում է նման վիճակի մեջ։ «Այ ես զոռբան միշտ հաղթել է. 428 թվականին, երբ թագավորին զրկեցին իշխանությունից, 1045–ին, երբ Անին հանձնեցին. թուրք չի եղել էդ վախտ, թուրքը հեշտ պրոբլեմ է, թուրքը գալիս է վրատ, կրակում է, ստիպված պիտի կրակես, վախենաս–չվախենաս, բայց այս ներքին թշնամին է կարևորը, այս զոռբաները, այս գողերը: Պետք է կանգնենք ոնց որ Հիտլերի դեմ՝ ոչ մի քայլ հետ։ Էլ չի կարող երկիրը ներքև գնալ այս արժեքներով», – իր ելույթը եզրափակեց Բագրատյանը։

