ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն տվյալներ են հավաքումˋ Եմենում Իրանի դեսպանատան շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ
ԱշխարհՍպիտակ տունը հուսով է, որ Եմենում Իրանի դեսպանատան վրա գրոհի հետ կապված իրադրությունը կարելի է կարգավորել դիվանագիտության օգնությամբ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Մենք հուսով ենք, որ իրադրությունը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, թեեւ երկու կողմերը վճռականորեն են տրամադրված: Մենք տեսնում ենք Իրանի պահանջները: Բայց մենք տեսնում ենք նաեւ, որ դեսպանատանը լուրջ վնաս չի պատճառվել»,- նշել է նա:
Էռնեստը հավելել է, որ այդ հարցի շուրջ կոնսուլտացիաները կշարունակվեն հաջորդ շաբաթ: Տեղի ունեցածի վերաբերյալ տվյալներ են հավաքվում:
Ավելի վաղ այն մասին, որ Իրանի դեսպանատան հետ կապված իրադրությունն ուսումնասիրվում է, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Թեհրանը հունվարի 7-ին հայտարարել է արաբական կոալիցիայի կողմից Եմենում Իրանի դեսպանատանը հասցված ավիահարվածների մասին՝ դրանում մեղադրելով Էր Ռիադին: Սաուդյան Արաբիան, որն ավելի վաղ խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, գլխավորում է Եմենում հուսիների դեմ անցկացվող գործողությունը: Press TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել են դեսպանատան մի քանի պահապաններ:
Ավելի ուշ Agence France-Presse-ը, հղում անելով Իրանի ԱԳ փոխնախարարին, հաղորդել է, որ Թեհրանը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ավելի ուշ Reuters գործակալությունը, հղում անելով Արաբական կոալիցիայի ներկայացուցչին, հաղորդել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում հունվարի 6-ին կոալիցիայի ավիահարվածներն ուղղված են եղել հուսիների հրթիռային կայանքների դեմ, որոնք Եմենում լքված դեսպանատներն օգտագործում են ռազմական գործողություններ իրականացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: