Հայաստանի պատանեկան հավաքականը վաղը կմրցի Թուրքիայի հետ
СпортՂազախստանում շարունակվում է «Ղազախստանի Հանրապետության Նախագահի Գավաթը», որին մասնակցում է նաև Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը:
Այսօր կայացավ խմբային փուլի վերջին հանդիպումը, որում մեր պատանիները 1:0 հաշվով պարտվեցին իրենց հասակակից ղազախներին և, վաստակելով 3 միավոր, A խմբում զբաղեցրին 3-րդ տեղը.
Հունգարիա – 7
Ղազախստան – 6
Հայաստան – 3
Թուրքմենստան – 1
5-6 տեղերի համար պայքարում մեր պատանիների մրցակիցը կլինի Թուրքիան, ով B խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հանդիպումը կկայնա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 11:00-ին:
Armsport.am