«ՉԻ». Փետրվարին Գորիկ Հակոբյանը կհեռանա պաշտոնից. ով կփոխարինի նրան՝ հայտնի չէ
Հայկական Մամուլ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Փետրվարին լրանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից, ասել է թե՝ շուրջ 12 տարի է, ինչ Գորիկ Հակոբյանը նույն գործին է: Փետրվարին, սակայն, վերջինս հաստատպես հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Հակոբյանի մերձավոր շրջապատից հատկապես վերջին տարիների ընթացքում անընդհատ լուրեր էին շրջանառվում, թե Հակոբյանը հոգնել է աշխատանքից եւ մի քանի անգամ ակնարկել է հանգստի անցնելու իր ցանկության մասին: Սակայն վերջին դեպքում՝ Սերժ Սարգսյանն ինքն է խնդրել-հորդորել Հակոբյանին՝ շարունակել պաշտոնավարել:
Կարծիք կա, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն գտնում այն մարդուն, որ կկարողանա փոխարինել Հակոբյանին: Ու չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն (փետրվարի 16-ը վերջնաժամկետն է), այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում: Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում