Հունվարի 16-ը Բիթլզի համաշխարհային օրն է
Գիտություն և ՄշակույթՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ' սկսած 2001 թվականից հունվարի 16-ը նշվում է որպես Բիթլզի համաշխարհային օր: Բիթլզը (The Beatles) բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ է Լիվերպուլ քաղաքից:
Խումբը ստեղծվել է 1960-ին: Խմբի անդամներն էին Ջոն Լենոնը, Փոլ Մ ակ-Քարթնին, Ջորջ Հարիսոնը, Ռինգո Սթարը (իսկական անունը՝ Ռիչարդ Սթարկի):
Խումբը հռչակ է ձեռք բերել աշխարհում, ունեցել հազարավոր նմանակողներ, միլիոնավոր երկրպագուներ: «Բիթլզի» հիմնական երկացանկը՝ «Երեկ», «Միշել», «Էլինոր Ռիգբի», «Նա լքեց իր տունը» և այլ երգեր, ստեղծվել են Փոլ Մակ-Քարթնիի երաժշտությամբ և Ջոն Լենոնի խոսքերով:
1969 -ին «Բիթլզը» կատարել է իր վերջին համատեղ ձայնագրությունը: 1970-ական թվականների վերջից խումբն այլևս չի գործել, սակայն խմբի անդամները հանդես են եկել որպես մենակատարներ: 1980-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում ատրճանակի կրակոցից սպանվել է Ջոն Լենոնը՝ «Բիթլզի» ոգին: