Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ Մնացականյան 

Դպրոցները՝ թալանի հերթական օբյեկտներ

Վերլուծական

Վերջին տարիներին հանրային կրթության համակարգում ներդրված որոշ գործիքներ, որոնք ի սկզբանե կոչված էին ավելի ժամանակակից ու արդյունավետ դարձնել հայաստանյան ուսումնական հաստատությունների կառավարումը, համաձայնե՛ք, որ ներկայումս փաստացի վերածվել են մի տեսակ անիմաստ նորարարությունների, ինչի արդյունքում է՛լ ավելի է խճճվել ամեն բան: Շատ փորձագետներ, ովքեր քաջատեղյակ են ոլորտի խնդիրներին, արդեն իսկ սկսել են բարձրաձայնել մի շարք հարցեր, որոնք նախկինում, որքան էլ տարօրինակ հնչի, տեղ չունեին մեր դպրոցական համակարգում. խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման սկզբունքներին ու դրանց՝ ՊՈԱԿ-ների վերածվելուն, երբ դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ, ինչն ինքնաբերաբար ենթադրում էր, որ դպրոցի տնօրենը հաշվետու պետք է լիներ կառավարման խորհրդին:

Բայց ստացվեց այնպես, ինչպես գրեթե միշտ է ստացվում մեզ մոտ. առաջացավ իսկական քաոս. ո՛չ կառավարման խորհուրդները կարողացան պատշաճ կերպով իրականացնել սեփական գործառույթները, ո՛չ էլ ինքնակառավարումը կայացավ: Որոշ փորձագետներ, որպես ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ, մատնանշում են հատկապես այն հանգամանքը, որ տնօրեններին տրվեց իրավական նորմերի և հրամանների մի փաթեթ, որով ֆինանսավորման նորմատիվները սահմանված էին ոչ ամբողջական կերպով: Մինչդեռ երբ ուսումնական հաստատությունները պարզապես պետական էին, ու ամեն քայլ թելադրվում էր վերևից, նման խնդիրները գրեթե բացառված էին:

Այսպես. մասնավորապես՝ այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված է մնում հարցը, թե, ասենք, դասղեկի, մեթոդ միավորման նախագահի կամ ուսուցիչների լրացուցիչ վարձատրության համար կոնկրետ որքան գումար պետք է նախատեսվի, ինչի արդյունքում տեղի են ունենում հստակ չարաշահումներ ու զեղծարարություններ, ու եթե, ասենք, դպրոցի բյուջեն սուղ է լինում, ապա այդ գումարները չեն հատկացվում համապատասխան հասցեատերերին: Ստացվում է, որ մանկավարժ դասղեկը, մեթոդ միավորման նախագահն ու գրավոր աշխատանքներ ստուգող ուսուցիչը կարող են և չվարձատրվել:

Եթե շատ դպրոցների տնօրեններ իրենց որոշ ենթակաների նկատմամբ ցուցաբերած ժլատության արդյունքում ստիպված են լինում շատ հաճախ միտումնավոր կերպով աչքաթող անել այն աղաղակող օրինախախտումները, որ կապված են անձնակազմի ֆինանսավորման հետ, ապա իրենց ֆինանսական վիճակի բարելավման գործում ցուցաբերում են այնպիսի հետևողականություն ու ակտիվ նախաձեռնողականություն, որ մարդ ակամա ապշում է, թե որքան հոգատար են այդ տնօրենները սեփական անձի նկատմամբ և որքան անտարբեր՝ դպրոցի միջուկը հանդիսացող մասնագետների: Ինչո՞վ է դա պայմանավորված, ո՞վ կարող է ասել: Այո՛, դուք չեք սխալվում, հենց պետական վերահսկողության փաստացի բացակայությամբ:

Երբ ուսումնասիրում ես պաշտոնական տվյալները, հանկարծ պարզում ես, որ, չգիտես՝ ինչ հիմքերով, շատ տնօրեններ այնպիսի հավելավճարներ են իրենց համար նախատեսել, որ ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել. այդ հավելումները, որպես կանոն, 30 000-80 000 դրամի սահմաններում են տատանվում՝ կախված տվյալ դպրոցի տնօրենի ախորժակից: Խնդրում եմ մեզ հասկանալ ճիշտ: Մենք ոչ մեկի բարեկեցության թշնամիները չենք բնավ, պարզապես ցանկանում ենք մի բնական հարց հղել նրանց, ովքեր իրենք իրենց այդքան առատաձեռնորեն պարգևատրում են. կարո՞ղ եք ասել, թե հատկապես ձեր ո՞ր գործերն են այդքան հանրօգուտ, որոնց դիմաց առանց հավելավճարների մնալը վիրավորական կհամարվեր ձեր՝ փափկասուններիդ համար:

Մի խոսքով՝ համաձայնե՛ք, որ խնդիրներն իրապես առկա են, չարաշահումները՝ ակներև: Մնում է՝ այս ամենից համապատասխան հետևություններ անեն նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս ամենը ու ձեռնարկեն կանխարգելիչ քայլեր՝ պետական ֆինանսական միջոցների անխնա փոշիացումը կանխելու համար, այլապես՝ դպրոցները կվերածվեն թալանի հերթական օբյեկտների, ինչը հղի է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների համար իրական վտանգներով:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում» Եթե դիմավորեք 2025 թվականը այս հագուստով, երջանիկ չեք լինի Լույս չի լինի. հասցեներ «Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում, նա ապահով վիճակում չէ»․ Վլադիմիր Պուտին Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին «Բայդենի հայտարարությունը կարևոր էր, բայց ուշացած»․ Էրդողան Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Փառք հզոր ու հայրենասեր հրամանատարին, ով պատմության մեջ մնաց միակ հողահավաք ու հայրենիք չծախած Զորավար․ ՄնացականյանԹուրքիայում նախատեսում են արգելել 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր Վրաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին․ Զուրաբիշվիլի ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները. Փաշինյան «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է․ Անուշ Պողոսյան ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն Ալեն Սիմոնյանը պարգևատրում է արել Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան Քաղաքացիները՝ ԿԳՄՍ նախարարի մասին. հարցում (տեսանյութ) Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ալեքսանդր Սիրունյանը ենթարկվել է պատասխանատվության սոցցանցերում կատարած ոչ կոռեկտ գրառումների համար». Հայրապետյան ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Փաշինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան Զուրաբիշվիլին հանդես կգա հրատապ հայտարարությամբ Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Արդարադատության նորանշանակ նախարարը գործուղվում է ԱՄՆ «Ուրարտու»-ն խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Քաղաքացիների կարծիքը կրթության վերաբերյալ. հարցում (տեսանյութ) ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը, Հայաստանը շարունակում է գրավվել․ թյուրքագետ Ադրբեջանցիները փորձում են Թբիլիսի քաղաքը ներկայացնել «ադրբեջանական» Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. Shamshyan Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ ՍուրենյանցՌուսաստանի վրա հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին ՀՀ-ում եղե՞լ է արցախցիների սոցիալական վիճակին հետևող կառույց. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ
Ամենադիտված