Դուբայում ոստիկանը դատարան է հրավիրվել Մեսսիի անձնագրի տեսանյութը հրապարակելու համար (տեսանյութ)
ՍպորտԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցը հրավիրվել է Դուբայի դատարան` ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի անձնական կյանք ներխուժելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Երբ կատալոնյան «Բարսելոնայի» առաջատարը դեկտեմբերին գնացել էր էմիրաթներ ECA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (Globe Soccer Awards) մրցանակը ստանալու, այդ ժամանակ ոստիկանն արգենտինացու անձնագրի տեսանյութ է պատրաստել:
Snapchat-ով հարպարակված տեսանյութում ոստիկանը ձեռքին բռնած Մեսսիի անձնագիրը ասում է «Վառե՞մ սա, թե պարզապես հետ վերադարձնեմ»:
Դատարանը սա որակում է որպես անօրինական ներխուժում ուրիշի անձնական կյանք:
Ոստիկանը հերքում է իր մեղքը և նշում, որ դա պարզապես կատակ է և որ ինքը նկարահանման համար թույլատվություն է հարցերել Մեսսիի թիկնապահից: