ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հանումը հնարավոր է՝ Դոնբասում օրինական ընտրությունների անցկացումից հետո. Օլանդ
ԱշխարհՄինսկի համաձայնագրերն Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման միակ ճանապարհն են և պետք է ամբողջությամբ իրականացվեն:
Դրա համար Ուկրաինան պարտավոր է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, իսկ Ռուսաստանը՝ ապահովել օրինական ընտրությունների անցկացումը Դոնբասում, որից հետո ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցները կարող է հանվեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ տարի Մինսկում անցկացված հանդիպումը ճանապարհ հարթեց: Նախագահ Պուտինի և Պորոշենկոյի հետ մենք կարողացանք հրադադարի շուրջ համաձայնության գալ: Սակայն պետք է ավելի արագ շարժվել և կատարել մինսկյան համաձայնագրերի բոլոր դրույթները», - ասել է նա: