Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԻրանՃապոնիայի կառավարությունը որոշել է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացումից հետո: Այս մասին այսօր հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան, հայտնում է LifeNews-ը:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ճապոնիայի կառավարությունը կաջակցի ընկերություններին, որոնք Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո կհամագործակցեն ԻԻՀ հետ: Ճապոնիան հետաքրքրված է Իրանից նավթի մատակարարմամբ, ինչպես նաև մեծ իրանական շուկա ավտոմեքենաների արտահանմամբ: