«Բեշիքթաշ» տեղափոխությունից հետո կգնամ «Ռայո Վալյեկանո», որպեսզի շատ խաղային պրակտիկա ստանամ. Օզբիլիս
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անդրադարձել է թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելու գործընթացին.
«Տեղափոխությունից հետո վարձավճարով կխաղամ «Ռայո Վալյեկանոյում», որպեսզի շատ խաղային պրակտիկա ստանամ և ամռանը վերադառնամ ավելի ուժեղ ֆուտբոլիստ: «Բեշիքթաշն» առաջին անգամ ինձանով հետաքրքրվել է դեռևս ծնկիս վնասվածքը ստանալուց առաջ: Հիմա «Սպարտակի» հետ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը և ահա կրկին հայտնվեց «Բեշիքթաշը»: Ինձ այստեղ լավ կընդունեն՝ չնայած ես հայ եմ: Թեև Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրներ են եղել, սակայն ֆուտբոլը քաղաքականություն չէ, և ոչ մի խնդիր չպետք է առաջանա»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսն արդեն Ստամբուլում է և հավանաբար թուրքական ակումբի հետ կկնքի 4,5 տարվա պայմանագիր: