Պուտինը խնդրել է Ասադին հրաժարական տալ. Financial Times
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հրաժարական տալ, գրում է Financial Times թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկատվությունը հաստատել է արևմտյան հետախուզության երկու աղբյուր:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Կրեմլում գտնում են, որ Ասադի պաշտոնից հեռանալու ժամանակն է:
Թերթի տվյալներով՝ Ասադը կտրականապես հրաժարվել է դա անելուց:
Մինչդեռ, Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են տեղեկությունն այն մասին, որ խնդրել են Սիրիայի նախագահին հրաժարական տալ: