Պայթյուն՝ Լաոսում. կան զոհեր
ԱշխարհՀզոր պայթյուն է որոտացել Լաոսի Սայսմոբուն նահանգում: Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը ռումբի պայթյունն է եղել:
Զոհվել է Չինաստանի երկու քաղաքացի, ևս մեկը՝ վիրավորվել:
«Չինաստանի դեսպանատունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ին, երբ հարձակման զոհերը եղել են ավտոմեքենայի մեջ»,- հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ տուժողն արդեն հիվանդանոց է տեղափոխվել:
Միջադեպի մանրամասները դեռ պարզ չեն: