Երկակի ահաբեկչություն Սիրիայում. կա 11 զոհ
Մերձավոր ԱրևելքՍիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում երկակի պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ժողովրդական աշխարհազորի աղբյուրին:
«Ահաբեկիչները պայթեցրել են ռումբով բեռնված ավտոմեքենան: Հենց մարդիկ սկսել են օգնել վիրավորներին՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն»,- ասել է նա:
Նա հայտնել է նաև, որ առնվազն 15 մարդ է վիրավորվել: