«Հրապարակ». Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ ՀՅԴ կառույցները դատական վեճի մեջ են եղել ամերիկյան իրավաբանական գրասենյակի հետ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ամերիկահայ համայնքի մեր աղբյուրների, վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ ՀՅԴ կառույցները ներգրավված են եղել ամերիկյան իրավաբանական գրասենյակներից մեկի դեմ դատական վեճում:
Խնդիրն այն է եղել, որ ամերիկահայ բարերարներից մեկի կտակով նախատեսվել է 1,2 մլն. դոլարի չափով նվիրատվություն ԵՊՀ-ին: Կտակը տնօրինող կազմակերպությունը, սակայն, ամիսներ շարունակ հրաժարվում էր գումարը փոխանցել ԵՊՀ-ին, հիմնավորելով, որ կտակում ձեւակերպումները հստակ չեն նշված: Մեզ չհաջողվեց պարզել, թե խոսքը որ բարերարի մասին է, սակայն պարզեցինք, որ գումարն արդեն ուղարկվել է ԵՊՀ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում