Գագիկ Ծառուկյանը՝ տարվա բարերար. հարցում
ՀարցումներLurer.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա բարերարը»:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 52% (2924 ձայն), կարծում է, որ տարվա բարերարը Գագիկ Ծառուկյանն է: Պարոն Ծառուկյանի օգտին քվեարկել են ավելի շատ, քան մյուս բոլոր թեկնածուների օգտին՝ հանրագումարով։
Ռալֆ Յիրիկյանի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 23%-ը (1304 ձայն), 16%–ը (886 ձայն)՝ Ռուբեն Վարդանյանի օգտին:
Լևոն Հայրապետյանի օգտին քվեարկել է մասնակիցների 7%-ը (370 ձայն), Հայկ Տիտիզյանի օգտին 2%-ը (104 ձայն):
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 5588 մարդ: