Սիրիական հարցում փաստացի խաղի կանոնները թելադրում է Ռուսաստանը
ՎերլուծականԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ կոչ է արել Մոսկվային՝ ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա և դրանով նպաստել առաջընթացին Ժնևի բանակցություններում:
Այսինքն, Քերրին սրանով փաստացի ընդունել է, որ Սիրիայի իշխանությունների վրա իրական ազդեցություն կարող է ունենալ միայն Ռուսաստանը, այլ կերպ ասած՝ սիրիական հարցում առաջնային դերակատարը Ռուսաստանն է, ով էլ թելադրում է խաղի կանոնները, հակառակ դեպքում «ամենակարող» ԱՄՆ-ն այսպես բացահայտ չէր դիմի Ռուսաստանին և ակնկալի միջամտություն:
Փաստորեն, կարելի է ասել, որ ԱՄՆ-ն արդեն գիտակցել և ընդունել է, որ ինքն անկարող գտնվեց Սիրիայում տապալելու Ասադի ռեժիմը, քանի որ այդ ռեժիմը վայելում է նախ Սիրիայի բնակչության զգալի մասի համակրանքն ու աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի աջակցությունը, և միայն Ռուսաստանն է, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ Սիրիայի կառավարության վրա:
Կարեն Վարդանյան