Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել
Արտակարգ ՊատահարՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 31-ին' ժամը 02.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևսի փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ 02.40-ին: Այրվել է վագոն-տնակի պատի երեսապատումը (մոտ 4քմ), ներքնակը և մասամբ մահճակալը: