Աֆղանստանը միացել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային
ԱշխարհԱֆղանստանը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է Gulf News-ը:
Նա կոչ է արել նաև կոալիցիայի բոլոր մասնակիցներին նոր մակարդակի հանել ահաբեկիչների դեմ պայքարին ուղղված ջանքերը և հետամուտ լինել ռազմավարությանը, որի ընթացքում զինյալները չեն ունենա վերախմբավորման կամ նահանջելու ժամանակ:
Աֆղանստանը 66-րդ երկիրն է, որն ընդգրկված է միջազգային կոալիցիայի մեջ: