Ռուսական ռազմական հետախուզության նոր պետ կնշանակվի Իգոր Կորոբովը. Ինտերֆաքս
ՌուսաստանՌուսաստանի դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության պետ է նշանակվել Իգոր Կորոբովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել են իր աղբյուրները:
«Հետախուզական նոր վարչության պետին արդեն ներկայացրել են գեներալներին և ռազմական հետախուզության ղեկավար անձնակազմին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նախկինում Կորոբովը եղել է հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը հանկարծամահ էր եղել հունվարի 3-ին: