Հունվարին Գերմանիա են ժամանել 92 հազար փախստականներ
ԱշխարհՀունվարին Գերմանիան ընդունել Է 92 հազար փախստականների, դա երեք անգամ ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով միգրացիայի եւ փախստականների գործերի համերկրային գերատեսչությանը:
Խոսքը վերաբերում Է այն փախստականների թվին, ովքեր գրանցվել են ընդունման սկզբնական կետերում: 2015 թվականի հունվարին գրանցվել Էր ընդամենը 32,2 հազար մարդ: 2015 թվականին Գերմանիան ընդունել Է շուրջ 1,1 մլն փախստականների:
2016 թվականի հունվարին փախստականների մեծամասնությունը ժամանել Է Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից: Զգալիորեն քիչ մարդիկ են ապաստան խնդրել՝ ժամանելով Իրանից, Մարոկոյից, Ալժիրից, Պակիստանից, Լիբիայից, Սոմալիից եւ Էրիթրեայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: