Թուրքիայում կոչ են արել զեկուցել Էրդողանին քննադատող քաղաքացիների մասին
ԱշխարհԹուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը պահպանելու համար՝ տեղացի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «զեկուցել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատություն են արտահայտում պետության ղեկավարի, ինչպես նաև կառավարության քաղաքականության հասցեին:
Այսպիսով, Ըսպարտայի նահանգի մարզպետը պաշտոնապես խնդրել է իր ենթականերին, որպեսզի հաղորդեն կառավարությանը վիրավորելու դեպքերի մասին:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում նման հրապարակումների դեմ, որոնց թիվն ուղիղ համեմատական է մեր երկրում ահաբեկչության աճող մակարդակին»,- ասված է տարածաշրջանի ղեկավարի ուղերձում: