ՀԱԿ-ը դեռևս չի քննարկել ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու հարցը
ԱՐԽԻՎԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը դեռևս չի քննարկել պետաիրավական հանձնաժողովին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք խմբակցությունում այդ հարցը դեռևս չենք քննարկել: Դրա համար ժամանակ ունենք»,- ասաց Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում այնքան էլ շատ ժամանակ չկա, Զուրաբյանը պատասխանեց. «Ընդունեցի ի գիտություն»:
Հարցին, թե այնուամենայնիվ այդ հարցը քննարկելո՞ւ են խմբակցությունում, Զուրաբյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ, այո»: