Յակուտիայում Դի Կապրիոյի երկրպագուները ոսկի և արծաթ են հանձնում՝ հատուկ «Օսկար» պատրաստելու համար
ԱՐԽԻՎՅակուտիայում հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի կապրիոյի ստեղծագործության երկրպագուները ոսկի եւ արծաթ են հանձնում նրա համար հատուկ «Օսկար» պատրաստելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին ՏԱՍՍ-ին պատմել Է «Օսկար Լեոյի համար» ակցի այի կազմակերպիչ Տատյանա Եգորովան:
«Երկու շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի ազգային ոճով արձանիկը՝ ձուլված արծաթից, որը բերում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն Դի Կապրիոյի ստեղծագործության նկատմամբ: Արձանիկը պատրաստված Է տղամարդու տեսքով, որը ձեռքերին բռնել Է յակուտական ազգային անոթը՝ չորոնը, որը խաղաղություն Է խորհրդանշում: Դա ժողովրդական սիրո դրսեւորումն Է դերասանի նկատմամբ»,- ասել Է նա:
Արձանիկը կձուլվի արծաթից, անոթը՝ ոսկուց: Ներկայում, ինչպես նշվում Է, ավելի քան հարյուր մարդ Է արծաթ հանձնել «Լեոյի Օսկարի» համար: