«Ժողովուրդ». Մթության քողի տակ. Կառավարությունում ԸՕ-ն մշակող գիշերային խումբ է գործում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունվարի կեսերից կառավարությունում գործում է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծ մշակող աշխատանքային խումբ: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ խմբի անդամներից են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջիններս հիմնականում հավաքվում են ՀՀ կառավարությունում' երեկոյան ժամերին: Նրանք աշխատում են օր առաջ ավարտել աշխատանքը:
«Ժողովուրդը» Հրայր Թովմասյանից փորձեց պարզել, թե քվեարկության էլեկտրոնային համակարգն ինչպիսին է լինելու, նա ասաց. «Մի քիչ համբերեք, Կիկոսի մահվան օրն է դարձել, ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են էլեկտրոնային համակարգի մասին... Անվտանգության առաջին պայմանն այն է, որ դրանք լոկալ ցանցեր են, ինտերնետին միացված չեն, որպեսզի դրսից հնարավոր չլինի կառավարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում