ՆԱՏՕ-ի երկրներն անհրաժեշտ է պաշտպանել Ռուսաստանից. Քլինթոն
ԱշխարհԴեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի ագրեսիայից:
«Մենք պետք է ստիպենք ՆԱՏՕ-ին աշխատել: Մենք պետք է ավելի շատ գումար ներդնենք Ռուսաստանից դաշինքի անդամ երկրների պաշտպանության մեջ»,- նշել է նա:
Քլինթոնի հակառակորդը նշել է, որ Ռուսաստանը չի համարում ԱՄՆ-ի ամենամեծ սպառնալիքը: Նրա կարծիքով՝ երկրի անվտանգության և աշխարհի կայունության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում Հյուսիսային Կորեայի գործողությունները: