Պուտինը հանդիպելու է Լուկաշենկոյի հետ
ԱշխարհՍոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Այսօր նախագահն աշխատում է երկու քաղաքում՝ Մոսկվայում և Սոչիում: Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Մոսկվայում նա հանդիպում կանցկացնի ԱԽ-ի մշտական անդամների հետ, այնուհետև երեկոյան նա կուղևորվի Սոչի, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են ինչպես ինտեգրման հարցերը, այնպես էլ երկու երկրի միջև հարաբերությունները: