««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին 

Ահա թե ինչու ենք թանկ վճարում…

Վերլուծական

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ չնայած Հայաստանի պարենի շուկայում արդեն վաղուց է, ինչ եվրոպական գներ են հաստատված, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում աշխատավարձերը համապատասխանեցնել գործող գների մակարդակին: Արդյունքում՝ շատ քաղաքացիներ, որոնք աշխատանքային գործունեություն են ծավալում տնտեսության զանազան ոլորտներում, պետական համակարգում, սեփական չոր աշխատավարձով ունակ են լինում լավագույն դեպքում ապրել ընդամենը 10-15 օր, որից հետո ստիպված են լինում ձեռնամուխ լինել եկամտի այլընտրանքային աղբյուրների որոնմանը, որում, ցավոք, ոչ բոլորն են հաջողում. այսօր շատ քաղաքացիներ ստիպված են աշխատել մի քանի աշխատավայրում, որպեսզի կարողանան հոգալ սեփական կարիքներն ու քիչ թե շատ մարդավայել կյանքով ապրել:

Իհարկե, կխնդրեի հաշվի առնել, որ ոչ բոլորին է հաջողվում մի քանի տեղ աշխատանք ունենալ, և շատերը հաճախ ստիպված են լինում բավարարվել ընդամենը մեկ աշխատատեղով: Հայաստանում միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալներ իհարկե կան, ու եթե մեզ հիմարի տեղ դնենք ու հավատանք նույն այդ պաշտոնական վիճակագրությանը, ապա պետք է համարենք, որ այն մոտ է 200 000 դրամի շեմին: Բայց դե բոլորս ենք հասկանում, որ ներկայումս Հայաստանում շատ քչերը կարող են պարծենալ 200 000-ին մոտ աշխատավարձ ունենալով. աշխատավորների հիմնական զանգվածը ներկայումս ստիպված է բավարարվել 150 000-ից էլ պակաս ամսական եկամտով, ինչը, հաշվի առնելով մեր խանութներում գործող գները, բնավ էլ բավարար չի կարող համարվել՝ փոքրիշատե նորմալ կենսամակարդակ ապահովելու համար:

Համաձայն մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ Հայաստանից նկատվող արտագաղթի բարձր տեմպերի հիմնական պատճառներից մեկը, բացի երկրում աշխատատեղերի պակասից, նաև աշխատավարձերի խիստ ցածր լինելու հանգամանքն է, որը, համաձայնե՛ք, ոչ պակաս մտահոգիչ է, քան առհասարակ հավելյալ աշխատեղերի բացակայությունը:

Մի շարք մասնագետների համոզմամբ, օրինակ, երկրում տնտեսական նման վիճակը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհներով, գերիշխող տնտեսավարողների կողմից սեփական դիրքերի չարաշահմամբ: Բանն այն է, որ երբ ուսումնասիրում ենք սպառողական շուկայում առկա ներքին գները, անմիջապես հասկանալի է դառնում, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող համադրվել այն գների հետ, որոնք առկա են արտադրող երկրների շուկաներում: Իսկ նման անհեթեթ իրավիճակի պատճառը, պարզվում է, մեր տկարությունն է՝ վարելու իրական հակամենաշնորհային քաղաքականություն՝ բավարարվելով միայն հայաստանյան շուկայում որոշ տնտեսվարողների ունեցած գերիշխող դիրքի որոշակի կարգավորում իրականացնելով: Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, միևնույն միրգը հայաստանցիներս 3 անգամ ավելի թանկ ենք գնում այստեղ, քան դա անում են Ռուսաստանում. նման իրավիճակի պատճառը երկրում տնտեսական մրցակցության համար պատասխանատու սուբյեկտի գործունեության խիստ թերի լինելն է, պետական համակարգում վխտացող կոռուպցիայի նյութական ապացույց:

Բոլորիս համար պետք է հստակ լինի մեկ պարզ բան՝ քանի դեռ հայրենի կառավարությունը չի հայտնել իրական վճռականություն՝ պայքարելու ոչ թե, այսպես ասած, մոնոպոլ դիրքերի չարաշահման, այլ՝ մոնոպոլիաների գոյության դեմ, մենք դատապարտված ենք լինելու ապրել մի քանի անգամ ավելի վատ ու միևնույն ապրանքի համար վճարել մի քանի անգամ ավելի թանկ, քան շատ երկրներում:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ)
Ամենադիտված