Եվրախորհրդարանը ԻՊ-ի կողմից Մերձավոր Արևելքում կոտորածները ցեղասպանություն է ճանաչել
ԱշխարհԵվրոպայի խորհրդարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների կոտորածները ցեղասպանություն է ճանաչել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Եվրախորհրդարանի որոշման մեջ ասվում է. «Այսպես կոչված «Իսլամական պետությունը» քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է կատարել»:
Եվրախորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներից պահանջել է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի կատարած հանցագործությունների հետաքննության համար աջակցել Միջազգային պատժի դատարան հղած իր դիմումին:
Որոշման մեջ Եվրամիությանը կոչ է արվել կրոնի և դավանանքի ազատության համար մշտական ներկայացուցչություն ստեղծել: