Ադրբեջանում գործազուրկների մեծ մասը կազմում է երիտասարդությունը
ԱշխարհԱդրբեջանում ներկա դրությամբ գործազուրկների մեծ մասը կազմում է երիտասարդությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը:
Նա նշել է, որ 25-ից ցածր տարիքի անձանց շրջանում գործազրկության աճի տեմպն ավելի բարձր է, քան 25-ից բարձր տարիքի անձանց մոտ:
«Գործատուների 30 տոկոսը բողոքում է բարձր մակարդակ ունեցող կադրերի պակասից: Դա կապված է մասնագետ կադրերի պատրաստման անբավարար մակարդակի հետ: Ադրբեջանում մեծանում է ժողովրդագրական աճի և առկա շուկայի պահանջներին համապատասխան աշխատանքային ռեսուրսների պատրաստման գործընթացի միջև անհավասարակշռությունը, ինչի համար պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա՝ միաժամանակ դժգոհելով, որ գործատուների մեծ մասը պահանջում է անմիջապես աշխատանքի անցնելու ունակ պատրաստի մասնագետներ: