Հրանտ Մելքումյանն ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում
ՍպորտՀայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հանգստյան օրերին ելույթ ունեցավ Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ նա գլխավորում է «Բեռլին» ակումբը: Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Մայքլ Բեզոլդին:
Այս երկու հաղթանակների շնորհիվ Մելքումյանը 4 կետով բարձրացրեց իր վարկանիշը և իր ընթացիկ' 2652.9 վարկանիշով, տեղ է զբաղեցնում աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: