Իսլամական կոալիցիան մոբիլիզացնում է 15 հազար զինվորի՝ Սիրիայում գործողությունների համար
ԱշխարհԻսլամական աշխարհի երկրների միջկառավարական ռազմական դաշինքը Սիրիայում ցամաքային գործողության համար մոբիլիզացնում է 150 հազար զինվորականի, հաղորդում է CNN-ը:
Մարոկկոյից, Քուվեյթից, Բահրեյնից, ԱՄԷ-ից և Քաթարից զինծառայողներ կմիանան Սաուդյան Արաբիայի բանակին: Ակնկալվում է նաև, որ գործողության մեջ մասնակցելու համար զինվորականներին կուղարկի Մալայզիան, իսկ ավելի ուշ կժամանեն Ինդոնեզիայի և Բրունեայի ուժերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է ցամաքային գործողությանը մասնակցելու երկրի պատրաստակամության մասին: