Վրաստանը չեղարկում է Իրանի հետ վիզային ռեժիմը
ՎրաստանԹեհրանն ու Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերութւունները բոլոր ոլորտներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը, երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Իրանի և Վրաստանի միջև տնտեսական և մշակութային համագործակցությունը պետք է ամրապնդվի երկու ժողովուրդների շահերին համապատասխան»,- ընդգծել է Ռուհանին:
Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանն ու Թբիլիսին մեծ ներուժ ունեն տնտեսական համագործակցությունը լավացնելու համար և նշել, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը կօգնի բարելավել հարաբերությունները:
Իր հերթին Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նոր գլուխ բացել երկկողմանի հարաբերություններում:
Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ մոտ ժամանակում կայցելի Թեհրան, ինչպես նաև Իրանի նախագահին հրավիրել է այցելել Թբիլիսի: