ԻԼԻՊ-ի 60 զինյալ պատրաստվում է Լոնդոնն ավերակների վերածել
ԱշխարհՆոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, Եվրոպայում մինչև հիմա մնում է ԻԼԻՊ-ի մոտ 60 գրոհային, ովքեր իրենց ցանկացած պահին պատրաստվում են հերթական սպանություններն իրականացնել: Եվ շուտով դրանք կակտիվացվեն:
Նոր վայրագությունների մասին նախազգուշացրել է Ալ-Ադնանին՝ խմբավորման ավագ ղեկավարներից մեկը, որը պատասխանատու է միջազգային ահաբեկչական հարձակումների համար:
«Մեր առյուծներից քանիսի՞ն են մտցրել (Եվրոպա)՝ 10-ին, 50-ին, 100-ին: Աստծո օգնությամբ շուտով կիմանաք»,- մեջբերում է Dailystar-ը ահաբեկչի սպառնալիքը, որը հաղորդվել է կիրակի օրը:
Ինչպես հայտնի է դարձել, մարդասպանն իր հայտարարությունն արել է ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել է Իրաքում կառավարական ուժերի օդային հարվածի հետևանքով: Հաղորդվում է, որ նա շատ արյուն է կորցրել և գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքի հիվանդանոցում:
Եվրոյի գոտին հատած գրոհայինների ճշգրիտ թվի մասին տեղեկությունը հատուկ ծառայությունները դեռևս չեն պարզաբանել: Սակայն, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 60-90 մարդ: