Շվեդիայի արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու
ԱշխարհՇվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցի շրջանակում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի իր գործըներոջ' Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն:
Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 8-9-ը ժամանել է Հայաստան: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին: