Instagram-ը հաշիվների միջև արագ անցման գործառույթ է հավելել
ԱՐԽԻՎInstagram սոցիալական ցանցը հավելել Է գործառույթ, որը մի քանի հաշիվ ունեցող օգտատերերին թույլ Է տալիս արագ անցում կատարել դրանց միջեւ: Այս մասին հաղորդվում Է սոցցանցի բլոգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սկսած այս շաբաթվանից, Instagram-ում դուք կարող եք արագորեն եւ հեշտությամբ անցումներ կատարել մի քանի հաշիվների միջեւ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նոր գործառույթն Instagram 7.15 հավելվածում մատչելի Է iOS եւ Android գործառնական համակարգերի համար:
Նոր գործառույթի գործարկման նախապատրաստման մասին հաղորդվել Է փետրվարի 5-ին: Օպցիոնը որոշ օգտատերերի մատչելի Է եղել թեստային ռեժմով: