Դամասկոսում իրեն պայթեցրած մահապարտը փորձում էր սպայական ակումբում հայտնվել
ԱշխարհԻնչպես հայտնի է դարձել, մահապարտ ահաբեկիչը, որը Դամասկոսի հյուսիսում գտնվող շուկայում ավըոմեքենա է պայթեցրել, միջադեպից առաջ, փորձում էր ՆԳՆ-ի սպայական ակումբում հայտնվել: Սակայն, դա նրան չի հաջողվել, ինչից հետո էլ նա գնացել է շուկա, որտեղ էլ գործի է դրել ռումբը:
LifeNews-ի հատուկ թղթակցի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է ութ զոհի և 19 վիրավորի մասին:
Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջափակված է: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է 300 կգ-անոց տրոտիլի ուժգնություն ունեցող ռումբ: