«Ժողովուրդ». Արմեն Աշոտյանը հրաժարական կտա
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության և այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի է ասել, «Ժողովուրդ»–ի աղբյուրները երեկ հաստատեցին։ Նա հրաժարական կտա։ Նկատենք, որ Արմեն Աշոտյանը համացանցում ամենաակտիվ պաշտոնյաներից է և երեկ հրապարակել էր Վազգեև Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»:
Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ է աշխատելու։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լևոն Մկրտչյանի թեկնածությունը։ Վերջինս կրթության և գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել է զբաղեցնել արդեն երեք անգամ՝ 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին։ Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն: