Մյանմայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
ԱշխարհՌազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մյանմայում: Միջադեպը տեղի է ունեցել Նայպիդո քաղաքից թռիչքից հետո, հայտնում է Agence France-Presse-ը: Պարբերականի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ:
«Ինքնաթիռը կործանվել է թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց: Այն բռնկվել է»,- մեջբերում է գործակալությունը մայրաքաղաքային օդանավակայանի ներկայացուցչի խոսքը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պատճառները ճշտվում են: