Հյուսիսային Կորեայում կոռուպցիայի համար մահապատժի է ենթարկվել բանակի գլխավոր շտաբի ղեկավարը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Լի Յոն Գիլը:
Այս մասին՝ տեղեկացված աղբյուրին հղումով, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ գեներալին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով: