Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին 

Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներով հետաքրքրվել են BBC-ն, CNN-ն ու Euronews-ը

Հասարակություն

Սպիտակի երկրաշարժից արդեն 27 տարի է անցել, բայց դեռ կա 2700 անօթևան ընտանիք: Հայաստանն աղետի հետևանքների վերացման ծրագիրը դանդաղ իրականացնող երկրներից է:

Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի լուսանկարներում պատկերված են Գյումրու անօթևան ընտանիքները, և այդ նկարները տեղ են գտել National Geographic-ի էջերում: Բայց երկրաշարժի 27-րդ տարելիցին նա որոշեց բարեգործական դրամահավաք կազմակերպել բրիտանական crowdfunder կայքում և մոբիլիզացնել հանրության ջանքերը:

«Մենք որոշեցինք, որ անպայման պետք է սկսել համալիր ծրագիր՝ խնդրին լուծում տալու համար: Նախաձեռնության նպատակը հետևյալն է. եթե 120.000 հայ մեկական ֆունտ նվիրաբերի բարեգործական դրամահավաքին, Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 անօթևան ընտանիք կունենա նոր տուն»,- «Արմենպրես»-ին հայտնեց նախագծի համակարգող և համահեղինակ Արեն Մկրտչյանը:

«Սա ընդհանուր նախագիծ է, որով հետաքրքրված են միջազգային լրատվամիջոցները: Մեզ հետ կապվել են BBC-ից, CNN-ից, Euronews-ից և ուզում են խոսել այս թեմայով, օրերս Al Jazeera-ն ուղիղ եթերով ցուցադրել է անօթևան ընտանիքներն ու հետո անգամ ցանկություն հայտնել լուսանկարչական շարք պատրաստել»,- նշեց Հայկ Բարսեղյանը:

Ծրագրի կազմակերպիչները փորձում են խնդրի մասին բարձրաձայնել հիմնականում Հայաստանի սահմանններից դուրս' ԶԼՄ-ների կամ հայ անվանի մարդկանց միջոցով: Մոտ 18-20 օրվա ընթացքում հավաքվել է շուրջ 8500 ֆունտ ստեռլինգ: Կա բարեգործական միջացառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից մոտ օրերս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրեր, որոնք մեծ մասամբ իրենք են նվիրաբերել, դրամահավաք Հյուսիսային պողոտայում, ամենայն հավանականությամբ, նաև բարեգործական խաղ մշակույթի և սպորտի անվանի գործիչների ու ՖԱՖ շարժման անդամների միջև:

Դրամահավաքի պայմաններից մեկն այն է, որ եթե չհավաքվի 120.000 ֆունտ, բարեգործության մասնակիցներին կվերադարձվի իրենց նվիրաբերած գումարը: Ինչպես նշեց Արեն Մկրտչյանը, դա արվել է, որպեսզի մարդկանց շահագրգռեն հավաքել ողջ գումարը:

Դրամահավաքի վերջնաժամկետը մարտի 15-ն է, բայց նրանք crowdfunder կայքի հետ բանակցում են' երկարացնելու ժամկետը: «Եթե չհավաքվի 120.000 ֆունտ, մենք կավելացնենք միջոցառումների ընթացքում հավաքված կանխիկ գումարը, որպեսզի փորձենք լրացնել այդ թիվը: Ծայրահեղ դեպքում կփորձենք մարդկանց օգտակար լինել այդ գումարով»,- ավելացրեց լուսանկարիչը: Նախագծի թափանցիկությունն ապահովելու համար դրամահավաքի վերջում կհրապարակվեն բանկային տվյալները, թե ինչի վրա որքան գումար է ծախսվել:

Պետական մակարդակով ոչ մի արձագանք չի եղել՝ բացի Գյումրիի քաղաքապետից, ում հետ էլ Բարսեղյանը զրուցել է: «Անկախ մեր նախաձեռնությունից՝ Գյումրիի քաղաքապետարանը պլանավորել է դրամահավաքի իր ծրագիրը, որը ես շատ եմ հավանել: Բոլորիս նպատակը նույնն է՝ օգնել անօթևան ընտանիքներին: Հետևաբար մենք աշխատում ենք համագործակցել դրան հասնելու համար: Շատերը մոռանում են, որ տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, և այժմ այդ կիսաքանդ տնակներում ավելի շատ մարդ է ապրում, քան 27 տարի առաջ»,- վերջում նշեցին կազմակերպիչները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
Ամենադիտված