Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ տեղեկատվությամբ կիսվել. ԱԳՆ
ԱշխարհՌուսաստանը պատրաստ է Թուրքիայի և «Իսլամական պետության» գրոհայինների միջև շփումների մասին տեղեկատվությամբ կիսվել Արևմուտքի հետ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք պատրաստ ենք ոչ միայն տրամադրել տեղեկատվություն, այլև համակարգել մեր քայլերը, օտարերկրյա գործընկերների հետ տեղեկություն փոխանակել՝ նրանց համար ցանկացած հարմար ձևաչափով», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արևմուտքը ոչ մի հստակ հետաքրքրություն չի ցուցաբերել: