Մարկոսը որտեղ էլ լինի, ցույց կտա իր հնարավորությունները. Մկրտչյանը՝ Պիզելիի և Արզումանյանի մասին
ՍպորտՖուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը sports.kz-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելիին և Ռոբերտ Արզումանյանին:
«Մարկոսի մոտ ամեն ինչ կարգին է: Նա հետզհետե ձեռք է բերում մարզավիճակ և հարմարվում է նոր միջավայրին: Մարկոսն այնպիսի ֆուտբոլիստ է, որ որտեղ էլ լինի, վստահ կարող ենք լինել՝ նա ցույց կտա իր հնարավորությունները: Նա մինչ ամառ պայմանագիր ունի, եթե ամեն ինչ իրեն ձեռք տա, նա կմնա ևս մեկ տարի»:
Անդրադառնալով Ռոբերտ Արզումանյանի «Շախտյորին» միանալուն՝ Մկրտչյանն ասել է. «Կարծում եմ՝ թիմում վստահում են նրան: Ռոբերտն այնտեղ իրեն լավ է զգում, և եթե պայմանների վերաբերյալ համաձայնության գանք, ապա նա մեկ տարի էլ կմնա Կարագանդայում»:
Նշենք, որ Արզումանյանն ավագի թևկապով է խաղացել է «Նովի Պազարի» դեմ ստուգողական խաղում: