Էրդողանն ու Գյուլը հանդիպում են ունեցել
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այս մասին հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը:
Բեշթեփեի նախագահական նստավայրում կազմակերպված ընթրիքի կապակցությամբ նախկին և ներկա նախագահների հանդիպումը տևել է երեք ժամ: Թե հատկապես ինչպիսի հարցեր են քննարկվել Էրդողանի և Գյուլի զրույցի ընթացքում, հայտնի չէ: