Ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Կասիլյասից՝ նրա պաշտպանած դարպասին երկու գոլ խփելու համար (լուսանկար)
ՍպորտՊորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում «Արոկան» 2:1 հաշվով հաղթել է «Պորտուին»: Հանդիպմանը դուբլ ձևակերպած Վալտեր Գոնսալեսը խաղից հետո ներողություն է խնդրել Իկեր Կասիլյասից՝ իր դարպասը երկու անգամ գրավելու համար:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեր դեմ խաղալը: Նախ և առաջ ցանկանում եմ ներողություն հայցել՝ Ձեր դարպասին խփածս երկու գոլերի համար: Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ օգնեցիք երազանքս կատարել»,- Ինսթագրամում գրել է ֆուտբոլիստը: