«Շիրակում» փորձաշրջան է անցնում նիգերիացի ֆուտբոլիստ
ՍպորտԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածին՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։
Երեկ գյումրեցիներին է միացել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։ 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում։
Նշենք, որ մինչ «Շիրակում» հայտնվելը Սոլոմոն Իմե Ուդոն՝ 2014/15 Գարնանային հատվածում, հանդես է եկել «Արարատում», իսկ 2015/16 Աշնանային հատվածում խաղացել է Ուլիսում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: