Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հարցը
ՔաղաքականՔիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում է Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափին վերաբերող հարցեր:
Նիստին մասնակցելու է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նշենք, որ այսօր արդեն մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ին տրվելու է երկու մարզպետի և երեք նախարարի՝ Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պաշտոնները: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն մարզպետ կունենա Շիրակի և Արագածոտնի մարզերում:
Նշենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ըստ էության, հաստատել է իր պաշտոնանակության մասին լուրերը՝ նշելով, որ մամուլի հրապարակումները հնարավոր է իրական դառնան:
ԳՄ նիստից առաջ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ թեմային այսօր ինքն անդրադաձել է:
ՀՅԴ-ին կտրվեն նաև Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պաշտոնները: