Նաթանյահուն խոստացել է անվտանգության պատնեշ կառուցել Իսրայելի բոլոր սահմանների երկայնքով
ԱշխարհԻսրայելը երկրի բոլոր ցամաքային սահմանների երկարությամբ անվտանգության պատնեշ կառուցելու բազմամյա ծրագիր Է պատրաստում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Մենք երկրի բոլոր ցամաքային սահմանների երկայնքով անվտանգության պատնեշ կառուցելու բազմամյա ծրագիր ենք պատրաստում, որպեսզի մեզ պաշտպանենք Մերձավոր Արեւելքում»,-ասել Է կառավարության ղեկավարը: Վարչապետի հայտարարությունը տարածել Է նրա դիվանատունը:
Նաթանյահուն ասել Է, թե խոսքն մի ծրագրի մասին Է, որը «միլիարդավոր շեքելներ արժե եւ երկար տարիների ծախսեր կպահանջի»: «Այժմ մենք աշխատում ենք գերակայությունների ցուցակի վրա, որպեսզի աստիճանաբար սկսենք շինարարությունը, բայց այդ ծրագիրը կիրականացվի հանուն Իսրայելի անվտանգության»,-շարունակել Է նա:
«Այն շրջապատում, որում մենք ապրում ենք, պետք Է մեզ պաշտպանենք գիշատիչներից»,-ասել Է Իսրայելի վարչապետը: «Վերջ ի վերջո Իսրայելը, ինչպես ես եմ տեսնում, բոլոր կողմերից կշրջապատվի անվտանգության պարսպով»,-հավելել Է նա:
Իսրայելն ավելի վաղ արդեն պատնեշներ Է կառուցել Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, ինչպես նաեւ Գազայի հատվածի հետ սահմաններին: Զգալի երկարությամբ պատնեշ Է կառուցվել նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափի հետ սահմանի երկայնքով:
2015 թվականին պատնեշի շինարարությունը մեկնարկել Է Հորդանանի հետ սահմանի առաջին 30-կիլոմետրանոց հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: