Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի
ԱշխարհԹայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել զոհերի մարմինները: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, արդեն հայտնաբերվել է 55 դի (ավելի վաղ հաղորդվում էր 35 զոհի մասին), միևնույն ժամանակ ավելի քան 80 մարդ անհայտ կորած է համարվում:
Հիշեցնենք` 6.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները (այլ տվյալներով` 6,7) տեղի են ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը, երբ կղզու բնակիչների մեծ մասն արդեն քնած է եղել: Երկրաշարժն ազդել է հիմնականում կղզու հարավային մասի վրա. Թայնան քաղաքում մի քանի շենք է փլուզվել, այդ թվում` բազմահարկ բնակելի համալիրը: