Արգենտինական ակումբի ավտոբուսը շրջվել է. երեք մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)
ՍպորտԼիբերտադորեսի գավաթի խաղարկության նախընտրական փուլի խաղից հետո շրջվել է արգենտինական «Ուրական» ակումբի ավտոբուսը, որում եղել են ֆուտբոլիստները, մարզչական կազմը ու սպասարկող անձնակազմը:
Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Երկու ֆուտբոլիստ՝ 33-ամյա կիսապաշտպան Պատրիսիո Տորանսոն և 23-ամյա հարձակվող Դիեգո Մենդոսան, ինչպես նաև ֆիզպատրաստվածության մարզիչ Պաբլո Սանտելան լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին գրում է Daily Mail-ը: